Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Ինչպե՞ս դառնալ շրջապատի սիրելին և լինել լիդեր

Ինչպե՞ս դառնալ շրջապատի սիրելին և լինել լիդեր

Հոդվածում հավաքվել է մոտիվացնող և աշխարհի լավագույն 10 ինքնակատարելագործող գրքերի կարևորագույն խորհուրդները, որոնք կներկայացնվեն ձեզ սեղմ տարբերակով: Պատրաստվիր, որ կարդաս այն, ինչը գուցե և առաջիկա շաբաթների կամ ամիսների քո մշտական  ուղեցույցը դառնա:

 

Եվ այսպես, ինչպե՞ս անել, որ քեզ սիրեն ու ինչպե՞ս կարելի է առաջնորդել շրջապատիդ: Այս՝ առաջին հայացքից բարդ լուծում ունեցող հարցի դեղատոմսը մի քանի մասերից է բաղկացած, որոնք պատվով իրականացնելու դեպքում վստահ եղիր, որ հասնելու ես նպատակիդ:

 

6 եղանակ դրդելու մարդկանց, որ սիրեն քեզ

 

  • Անկեղծորեն հետաքրքրվիր այլ մարդկանց կյանքով:
  • Ժպտա:
  • Իմացիր, որ տվյալ մարդու անունը նրա համար ամենագեղեցիկ բառն է ամբողջ աշխարհում:
  • Լավ ունկնդիր եղիր: Այնպես արա, որ մարդիկ հաճույքով պատմեն քեզ իրենց մասին:
  • Խոսիր այն թեմաներից, որոնք հետաքրքրում են դիմացինիդ:
  • Այնպես արա, որ դիմացինդ իրեն կարևոր զգա և արա դա անկեղծորեն:

 

Մարդկանց ղեկավարելու հիմնական եղանակները

 

  • Մի քննադատիր, արգելիր կամ բողոքիր:
  • Դրսևորիր անկեղծ և մաքուր երախտագիտություն:
  • Խթանիր դիմացինիդ մոտ հետաքրքրվածություն:

 

Եղիր առաջնորդ: Ինչպես ղեկավարել և փոխել մարդկանց քո ուզածի պես՝ առանց նրանց մոտ դժգոհություն առաջացնելու

 

  • Սկսիր գովասանքից ու երախտագիտություն հայտնելուց:
  • Ուղղակի կերպով մի ասա մարդուն իր սխալների մասին, արա դա մեղմ և իմացիր, որ ասելուդ ձևից է կախված նա կհակառակվի քեզ, թե այնպես կանի, որ էլ երբեք այդ հարցում չսխալվի:
  • Խոսիր քո սխալների մասին մինչև այլ մարդկանց սխալները մատնանշելը:
  • Հարցերով ուղղորդիր մարդկանց ուղղակի հրամաններ արձակելու փոխարեն:
  • Գովիր նույնիսկ ամենաչնչին բարելավումը: Մեղմ եղիր մարդկանց պատժելիս և առատաձեռն եղիր գովասանքում:
  • Ստեղծիր դիմացինիդ մոտ այնպիսի համբավ, որ նա ձգտի քեզ նմանվել:
  • Այնպես արա, որ դիմացինդ ոգևորվի, երբ իրեն ինչ-որ բան կհանձնարարես:

 

Ինչպե՞ս անել, որ մարդիկ քեզ պես մտածեն

 

  • Միշտ հարգիր դիմացինիդ կարծիքը, երբեք մի ասա, որ նա սխալ է:
  • Երբ գիտակցում ես, որ սխալ ես, անմիջապես ընդունիր դա և ներողություն խնդրիր:
  • Շփվիր ընկերական տոնով:
  • Այնպես արա, որ մարդ հաճույք զգա քեզ հետ շփվելիս:
  • Փորձիր խնդիրները դիտարկել դիմացինիդ պրիզմայից և ավելի հեշտ կհանգեք կոնսենսուսի:
  • Դրամատիզացրու քո գաղափարները:
  • Անվախ եղիր մարտահրավերներ նետելիս:

Սկզբնաղբյուր. slaq.am
Լուսանկարը. http://www.ideachampions.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ